կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 11:59
Քաղաքական

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին ստիպե՞լ են մտնել ՀՀԿ. վարչապետն արձագանքեց

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին ստիպե՞լ են մտնել ՀՀԿ. վարչապետն արձագանքեց

Տեղեկացրել էինք, որ ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշել էր, որ նախօրեին, երբ Կարեն Կարապետյանը հայտնել էր իր` ՀՀԿ-ին անդամակցելու մասին, ՀՀԿ-ին անդամակցելու եւս 7000 դիմում են ստացել:

Այսօր` ՀՀԿ համագումարից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ին անդամակցողները «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն են, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ համոզված է` նման բան չկա: «Ես չգիտեմ` ինչպես մեկնաբանեմ, բայց, օգտվելով առիթից, կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այս գործընթացին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ասում են` «Գազպրոմ Արմենիա»-ում իր լծակներն օգտագործել են, վարչապետը պատասխանեց. «Դուք համոզվա՞ծ եք: Ճշտեք, խնդրում եմ»: