Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Երևան Մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում նախատեսված ակցիան ուղեկցվեց տհաճ միջադեպերով: Համաձայն ակցիայի` ժամը 3-ին խանութի առաջին 100 հաճախորդները կարող էին 1000 դրամով ձեռք բերել 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ:
Սակայն ժամը 13-ի սահմաններում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, ամբոխը հրմշտոցով փորձում էր մտնել ներս: Արդյունքում` ակցիան նախատեսվածից շուտ «կայացավ», ինչի արդյունքում մի շարք քաղաքացիներ տարբեր վնասվածքներ ստացան, նրանցից երեքը տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են հրմշտում անգամ շտապ օգնության աշխատակիցներին` թույլ չտալով մտնել և դուրս բերել վնասվածքներ ստացածներին: Մարդիկ չէին հանդարտվում անգամ այն բանից հետո, երբ խանութի աշխատակիցները և տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները հայտարարում էին, որ ակցիան ավարտվել է: Ավելի ճիշտ` նրանք չէին ուզում հավատալ...
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: