Ստիպե՛նք ստախոսին հեռանալ
Այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից մեկնարկելու է իրազեկման երթը։ Երթի նպատակն է ապահովել հանրային մոբիլիզացիա և հեռացնել մեր երկրի գլխին աղետ ու մահեր բերած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, հաստատել իրապես խաղաղություն և երկիրը հանել ծնկած վիճակից։
Ստախոսության ռեկորդակիր Նիկոլի ամենամեծ սուտն այն էր, թե եթե ժողովուրդը որոշի, որ ինքը վարչապետ չպետք է լինի, ապա ինքը չի լինի։ Հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը՝ նա կառչել է աթոռից ու պոկ չի գալիս։ Հետևաբար, միասնական ուժերով պետք է ստիպե՛նք ստախոսին հեռանալ։
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր