|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նշել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը: Սեպտեմբերի 9-ին այս հայտարարությամբ հանդես է եկել միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այսօր Քաբուլում կատարված հարձակումն առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհի պաշտոնական ավտոշարասյան վրա, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում:
Գուտերեշը վերստին հավաստում է ՄԱԿ-ի հանձնառությունն «աջակցելու Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանն այդ կարեւոր նախաձեռնության»՝ դիվանագիտության միջոցով իրադրության կարգավորման հարցում:
Պայթյունը որոտացել Է սեպտեմբերի 9-ին Քաբուլի կենտրոնում՝ փոխնախագահի ավտոշարասյան ընթացքի ճանապարհին: Սալեհի խոսքով՝ ինքը լրջորեն չի տուժել՝ ստանալով դեմքի ոչ մեծ այրվածքներ եւ ձեռքի վնասվածք: Ըստ տեղական հեռուստատեսության՝անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ առնվազն 10 մարդ զոհվել է, եւս 15-ը՝ վիրավորվել: Հարվածի ալիքից լրջորեն տուժել են մերձակա շենքերը: