Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել 12 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:
Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին:
Մյուս կողմից էլ «էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ' 6-7 անգամ ավելի էժան: Նշենք, որ Վ Արամյանը Նյու Յորք էր մեկնել Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ին: Եվ նա գերադասել է այդ երկարատև թռիչքն անցնել հնարավորինս հարմարավետ պայմաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։