|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեկնարկել է «Հայաստան» Հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն անց է կացվում «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:
Նվիրատվություն կարող եք կատարել՝
- SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/,
-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք,
-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն,
- Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/,
- առցանց` donate.himnadram.org
Մարաթոնի ընթացքին ուղիղ եթերում կարող եք հետեւել հիմնադրամի պաշտոնական կայքում։