Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսում այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագիրը կրող համազգային դրամահավաք-միջոցառումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Այն կտեւի 12 ժամ եւ ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող 2 ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն Արցախի գյուղատնտեսության վերկանգնման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման եւ կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են:
Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արեւային էներգիայի կիրառումն է: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից՝ «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը:
Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում եւ Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ եւ հանգանակել գումար: Այդ նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին: