|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բիթլիս նահանգի համանահանգապետ Հուսեյին Օլանը ձերբակալվել է:
Ըստ Demokrathaber-ի՝ առավոտյան ժամերին 4 շրջանների նահանգապետարանների շենքում խուզարկություն իրականացրած ոստիկանները «Դեմոկրատ շրջաններ» կուսակցության անդամ 36 քաղաքապետի նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել: Նրանց ձերբակալման հիմք է ընդունվել «որպես քաղաքապետ` նրանց գործունեությունը»:
Նշենք, որ Բիթլիսի նահանգապետարանն այդ շրջանում բոլոր տեսակի միջոցառումները 7 օրով արգելելու որոշում էր կայացրել:
Ոստիկանությունը խուզարկում է նաև Մարդինի Քըզըլթեփե շրջանի քաղաքապետարանը: