|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Էլբիստան գավառի համանուն քաղաքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրված, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեթ Գյուրբյուզի` քաղաքապետի պաշտոնում առաջին քայլը եղել է քաղաքապետի բազկաթոռն այրելը. հաղորդում է haberler.com կայքը:
Քաղաքի հրապարակ հրավիրելով քաղաքացիներին` նա հայտարարել է. «Մենք բազկաթոռի նկատմամբ սեր չունենք: Ճանապարհ ենք դուրս եկել մեր քաղաքացիներն ծառայելու համար»: