|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը։ Այսպես՝ գործարար թևը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն և առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում։
Եվ «Երևան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ։ Ըստ երևույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»։ «Ժողովուրդ»–ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։