|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մի քանի գործարարներ այցելել են կառավարության շենք, երրորդ հարկում վարչապետը ծանոթացրել է Մինասի արդեն տեղադրված որմնանկարների հետ: Կառվարարությունն արդեն հայտարարել է, որ մասնավոր ներդրումներ են պետք Մինասի Գյումրի ճաշարաններում մնացած որմնանկարների փրկության համար:
Հշեցնենք, որ այդ ճաշարաններից մեկում է նաև Հակոբ Հակոբյանի որմնանկարը: Իսկ Մինասի` Վահրամաբերդի մշակույթի տան որմնանկարը, որի տեղափոխման հարցը այժմ քննարկում է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը, համարվում է Մինասի լավագույն գործը: Սակայն Վահրամաբերդի գյուղապետը պնդում է, որ այդ որմնանկարում պատկերված է իրենց գյուղը և քանի որ, ժամանակին այդ որմնանկարի համար գյուղացիները վճարել են 800-1.500 ռուբլի, որմնանկարը պետք է մնա գյուղում: