|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Հայ գործարարների շրջանում հարկավոր է աշխատանքներ տանել, փոխել նրանց հոգեբանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ գործարարների մի մասի մոտ արագ հարստանալու տենչը կա:
Այսինքն` նրանք ձգտում են արագ փող վաստակել բիզնեսին ոչ հատուկ ճանապարհներով: Օրինակ` մի մասը նախընտրում է շուկայում իր մրցունակությունն ապահովել անազնիվ ճանապարհներով` գործելով ստվերային դաշտում, կոռուպցիոն ռիսկերի դիմելով: Մյուս մասը փորձում է անտեսել արտադրանքի որակը` ցածր աշխատավարձով աշխատանքի ընդունելով ոչ մասնագետների: