Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, երբ դուք, պարոն Անդրեասյան և ձեր ընկեր, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը անփառունակ փորձեր եք արել դատական համակարգում ձեր իշխանությունը հաստատելու համար․ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ մի քանի դրվագներ կան, թե ինչպես է Անդրեասյանը փորձել Ռուբեն Մխիթարյանին դարձնել ԲԴԽ անդամ, բայց չի հաջողվել։
Հիշեցնենք՝ այսօր` դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: