Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված առաջնորդության ամառային դպրոցն առաջին անգամ կազմակերպվեց այս տարի` օգոստոսի 1-14-ը: Ծրագրին մասնակցել է 11 երկրից ժամանած 21-30 տարեկան 27 հոգի:
«Ծրագրի հիմնական թիրախը Սփյուռքի համայնքներում որոշակի ազդեցություն ունեցող երիտասարդներն էին, որոնց երաշխավորում էր համայնքը կամ, եթե երիտասարդական կազմակերպության անդամ էին, ապա կազմակերպությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ, «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ ղեկավար Ատոմ Մխիթարյանը:
Ծրագրի առաջին մասում երիտասարդները ծանոթացել են պետական կառույցների գործառույթներին, այցելություններ են կազմակերպվել ՀՀ նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ: Ծրագրի վերջում երիտասարդները մեկնել են նաեւ Արցախ եւ հանդիպել ԼՂՀ ԱԺ նախագահի եւ արտագործնախարարի պաշտոնակատարի հետ:
Երիտասարդները ծանոթացել են նաեւ հայաստանյան եւ համահայկական դաշտի հասարակական կառույցներին:
Ա. Մխիթարյանը կարեւորեց թեմաները, որոնք ուսումնասիրվել են երկշաբաթյա ամառային դպրոցում` հանրային կապեր, տեղեկատվական անվտանգություն, Հայաստան-Սփյուռք գործակցություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց, Արցախյան բանակցությունների գործընթաց եւ այլն:
Ա. Մխիթարյանի խոսքերով` ծրագրի առանցքային թեմաներից է եղել այն, թե ինչպիսի՞ հմտություններով պետք է օժտված լինի հայ երիտասարդը, որպեսզի Սփյուռքում կարողանա հայանպաստ գործունեություն ծավալել, ինչպե՞ս կարելի է ծրագրերի համար ֆինանսավորում գտնել եւ իրականացնել ոչ հայկական փողերով հայկական ծրագրեր:
«Հատուկ տեղ ունեին տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական պատերազմների մասին հարցերը: Դպրոցի ավարտից հետո էլ զարգացումներ եղան: Այժմ վիրտուալ տարածությունում երիտասարդները ակտիվորեն ներգրավված են հայանպաստ դիրքորոշումների տարածման, լոբբինգի հարցերին»,- ասաց Ա. Մխիթարյանը: