Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երևանի փողոցներից կվերանան «գազելները» և դրանց կփոխարինեն մեծ, միջին և փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։ Armtimes.com–ի թղթակցի հետ զրույցում այսպես Է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի Է։ Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնեի համար կարող Է պահանջվել 80– 100 միլիոն դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։