| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Այս պահին տեղի է ունենում ավագանու նիստ, որի օրակարգում տրանսպորտի թանկացումն է։ Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ Քաղաքացիները դեմ են տրանսպորտի թանկացմանը։
Քաղաքացիների ձայնը երբեւէ ինչ-որ մեկը լսե՞լ է. տրանսպորտի ոլորտը ամենանուրբ ոլորտն է և պետք է արվեին պիլոտային ծրագրեր: Այս մասին նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկվար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը:
«Իրենք անում են ընդամենը հասարակակն տրանսպորտի վատթարացում, որովհետև այս մոդելով սա չի աշխատելու, ինչպես չաշխատեց կարմիր գծերի թանկացումը Կենտրոնում։ Կենտրոնի փողոցները չեն բեռնաթափվել, միայն ցերեկը որոշ ժամերի, որոշ փողոցներում է դա եղել: Կենտրոնում ունենք հարյուրավոր բակեր, որոնք հնարավորություն չունեն բակերում մեքենաները կագնեցնելու»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է որակյան եւ նորմալ տրանսպորտ ունենալ Երեւանում առանց ուղեվարձը թանկացնելու, նա պատասխանեց. «Որակյալի մասով կդժվարանամ պատասխանել, ավելի շուտ չի լինի: Ես ունեմ ներքին իմ համոզմունքը, որ Երեւանի տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար, եւ մենք գումարի տեղում ասում ենք , բայց էս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքացիների գրպանը: Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցնել մեր ուսերի վրա, որը փակելու են մեր երեխաները»:
Մանրամասն՝ տեսանյութում