|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչություններին հանձնարարեց իրենց պաշտոնական կայքերում «ռևիզիա անել»։ «Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականները այս մի քանի օրվա մեջ, բացի զանգերին պատասխանելուց և հանդիպելուց, ոչ մի բան չեն կարողանում անել։ Նրանք աշխատանքային ռեժիմից դուրս են եկել և չեն կարողանում ուրիշ այլ բանով զբաղվել, քան զանգերին, հաղորդագրություններին պատասխանելն ու հանդիպումներ կազմակերպելը»,- ասաց վարչապետը և նշեց, որ չի կարողանում նրանց ո'չ հանձնարարություն տալ, ո'չ նրանց հետ հանդիպել, խոսել։
Կարեն Կարապետյանը նշեց, որ մի քանի օրվա ընթացքում իր խորհրդականներն ու օգնականները պատասխանել են 2156 զանգի, ստացվել է 586 էլեկտրոնային հաղորդագրություն, հանդիպումների քանակը 100-ից անցել է: Ըստ նրա` եթե նախարարները բեռը չվերցնեն, ամբողջ ծանրությունը կընկնի վարչապետի օգնականների վրա, ինչը արդյունավետ չէ, քանի որ, միևնույն է, հարցադրումների հասցեատերերը նախարարություններն են ու գերատեսչությունները: