|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի` այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք ենք հայտարարություն պատրաստում»,- ասել է Լավրովը:
ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարները հոկտեմբերի 1-ին հանդես են եկել հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Նրան նաև կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: