| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները:
Նոյեմբերի 1-ին, ժամը 09.42-ին Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.49-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, իսկ ժամը 13.12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ դադարեցվել: Այսօր ժամը 12.52-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են, կորած քաղաքացիները չեն հայտնաբերվել: