կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 15:45
Հասարակություն

«Նրանց չի հաջողվել...». Դիարբեքիրից ժամանած հայ երիտասարդի գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշամատյանում

«Նրանց չի հաջողվել...». Դիարբեքիրից ժամանած հայ երիտասարդի գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշամատյանում

Ծիծեռնակաբերդ է այցելել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքից Երևան ժամանած  Ստեփան Եփրեմյանը:

Ծիծեռնակաբերդի հուշամատյանում իր հույզերի մասին գրություն թողած երիտասարդը այդ տեքստի լուսանկարը հրապարակել է համացանցում, որը մեծ հավանության է արժանացել հատկապես հայ օգտատերերի կողմից:

Հոկտեմբերի 21-ին հուշամատյանում Ստեփանը գրել է. «Այստեղ եմ…ցավի սրտում՝ կենտրոնում… մինչև ոսկորներս զգում եմ կատարվածները՝ առանց ապրելու…Սիրելի պապերներս` Խաչիկ, Եփրեմ...մեր կորցրած բոլոր հրաշալի մարդիկ... այս պահին դուք՝ բոլորդ իմ կողքին եք: Ես ապրում եմ ձեր հոգով, դուք էլ դրանում վստահ եղեք: Ապրում եմ իմ հողի վրա, և շարունակելու եմ ապրել ու մահանալ այստեղ՝ ճիշտ ձեր պես, Հրանտի պես, Սևակի պես (խմբ.- 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված՝ ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչը)…

Կա մի բան, որ նրանք մոռացել են, նրանց չի հաջողվել, պապիկ… մեզ՝ ձեզանից, ինձ՝ քեզանից չկարողացան պոկել…չկարողացան ինձ զրկել քեզ պես խոսելուց, աղոթելուց, երգելուց, կարճ ասած` քեզ պես ապրելուց…որովհետև գլխումս եղած սահմանները ոչնչացրի, ինչպես որ դու էիր սովորեցրել մայրիկիս և հայրիկիս, և ինչպես որ նրանք սովորեցրին ինձ: Կամուրջ գցեցի դեպի սեր տանող ամեն ճանապարհին՝ Երևանից Տիգրանակերտ, այնտեղից` Քյահթա... Այնտեղից էլ` ամեն տեղ, որի սիրտը ձեզ հետ է...»:

Լուսանկարները՝ Եփրեմյանի ֆեյսբուքյան էջից