կարևոր
4561 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 17:46
Քաղաքական

Թե այս պահին որտե՞ղ են ադրբեջանցիները, ի՞նչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ի՞նչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ․ Տիգրան Աբրահամյան

Թե այս պահին որտե՞ղ են ադրբեջանցիները, ի՞նչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ի՞նչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։

Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։

Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիներ դեպի հանք տանող ճանապարհը փակել են։

Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։

Թե այս պահին որտե՞ղ են ադրբեջանցիները, ի՞նչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ի՞նչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ»։