Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության հայտարարած` հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին, կայացավ այս տարվա սեպտեմբերի 16-25-ը:
Քվեարկության արդյունքում «Գեղանկար» անվանակարգում մրցանակի են արժանացել`
1. Ազիզյան Խաչատուր` «Դավթի մենամարտը Մելիքի դեմ», 2. Ղևոնդյան Ռուբեն` «Նուռ», 3. Վարդանյան Էդիկ` «Մգրեն» և «Անկախության առաջամարտիկ Մովսես Գորգիսյան»:
«Քանդակ» անվանակարգում`
1. Թումանյան Նունե` «Կաթիլ մը…», 2. Համբարձումյան Արման` «Ձախլիկ ռազմիկը» և «Տրոյայի հերոսները»:
«Գրաֆիկա» անվանակարգում`
1.Փաշայան Կարապետ և Աբրահամյան Կարապետ` «Անկախության 25-ամյակի խորհրդանիշի էսքիզներ», 2 .Պարեմուզովա Մարգարիտա` «Վառված ծառերի հիշատակին»:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում`
1. Ղևոնդյան Այծեմիկ` «Ուրարտական ծեսական զգեստ»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ մրցույթն անցկացվում է 2007թ.-ից` արդեն տասներորդ անգամ: Հանձնաժողովի որոշմամբ` ցուցահանդեսի մասնակից` ՀՆՄ անդամ ստեղծագործողներն են որոշել լավագույն ստեղծագործությունները՝ 4 անվանակարգերում: Մրցանակային ֆոնդի գումարով նկարիչների միությունը կհրատարակի նաև պատկերագիրք:
Աղամյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսին, Ռուսաստանի հայերի միությանը և ՀՀ Սփյուռքի նախարարությանը մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար` նշելով, որ դա ոգևորում է նկարիչներին: Նաև ափսոսանք հայտնեց, որ չկան պետական պատվերներ, առանց որոնց հնարավոր չէ ստեղծել թեմատիկ աշխատանքներ:
«Ընդհանուր մրցանակային ֆոնդը 42 մլն դրամ է, և այդ միջոցները տրամադրում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը»,- լրագրողներին հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչը: