|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նկարիչների միության համար տարին բեղմնավոր էր. ընթացիկ տարում 50 ցուցահանդես է կազմակերպվել: Այս մասին լրագրողներին հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ըստ նրա` միությունն այսօր մի շարք խնդիրներ ունի` իրենց դահիճների հնարավորությունները զիջում են նկարիչների պահանջներին: «Հայի մեջ ստեղծագործական ջիղը կա, և եթե մարդուն տալիս ես հնարավորություն, նա աշխատում է: Նկարիչների միության հնարավորությունները թույլ են տալիս գոյատևել միայն մեր երկրի սահմաններում, երկրից դուրս ցուցադրություն կազմակերպելու խնդիր ունենք»,- ասաց Աղամյանը:
Ըստ նրա` այսօր չկա արվեստանոցային այն ֆոնդը, որը կար ժամանակին, այսինքն` եթե նախկինում 1000-ից ավելի արվեստանոց կար, հիմա` հազիվ 100: «Ժամանակին նկարիչը վաճառում էր իր նկարները և ապրում, հիմա բարդացել է այդ գործընթացը: Մեր օրերում մեծահարուստները նախընտրում են գնել հայտնի անունների գործերը»,- հավելեց Աղամյանը: