Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց՝ մտահոգված չե՞ն Ադրբեջանին տրված տարածքների հայկական մշակութային արժեքներով, հաշվի առնելով այն, որ թշնամին անհանդուրժողականություն է դրսեւորում, պղծում է մեր հուշակոթողները, մի քանի անգամ ռմբակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։
«Պատերազմը շատ դաժան բան է, պատերազմը արհավիրք է, որը անդրադառնում բոլոր ոլորտներին։ Դուք նշեցիք կոթողներ, ես կարող եմ ավելացնել Շուշիի պատկերասրահը։ Հայաստանը ինչ է անում, որպեսզի պահպանի այդ ժառանգությունները․ ճիշտ կլինի հարցնել պատկան մարմիններին։ Նկարիչների միությունը բազում զանգեր եւ նամակներ է հղել Շուշիի մեր գործընկերներին, եթե լինի մեր կարիքը՝ պատրաստ ենք աջակցել»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ նշեց նկարիչների միության նախագահը։
Հարցին՝ հետաքրքրվե՞լ են, արդյոք, ի՞նչ ճակատագիր են ունենալու Ղազանչեցոց եկեղեցում պահվող կտավները, զրուցակիցը պատասխանեց․ «Այդ մասով չենք հետաքրքրվել, քանի որ դա պատկանում է եկեղեցուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիանա Սարգսյան