|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքական ոստիկանությունը ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիրների և աշխատակիցների դեմ հերթական անգամ հատուկ գործողություններ է իրականացրել:
Ըստ Demokrathaber-ի` ոստիկանությունն առավոտյան ժամերին ներխուժել է թերթի խմբագիրներից Մուաթ Սաբունջուի, աշխատակիցներից` Աքըն Աթալայի և Գյուրայ Օզի բնակարանները: Գործողության շրջանակներում ձերբակալվել են Սաբունջուն, ինչպես նաև թղթակից Այդըն Էնգինը:
Թերթի թղթակիցներից Հիքմեթ Չեթինքայայի և նկարիչ Մուսա Քարթի տանը խուզարկություն է իրականացվում:
Ինչ վերաբերում է թերթի խմբագիրներից Գյուրայ Օզին, ով նաև թերթի հիմնադրամի անդամ է, նա ձերբակալվել է Անկարայում:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ թերթի աշխատակիցները ձերբակալվել են «Գյուլենական շարժման, ինչպես նաև քուրդ և այլ զինյալ խմբավորումների անդամ դառնալու, այդ խմբավորումների անունից հանցագործություններ իրականացնելու» մեղադրանքով: