Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստամբուլի ծանր հանցանքների 13-րդ դատարանում հրապարակվել են Թուրքիայում փակված ընդդիմադիր«Zaman» թերթի 15 աշխատակիցների դատավճիռները։
Միջանկյալ նշենք, որ «Zaman» թերթը փակվել էր 2016 թվականին: Այն համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը, որի մի շարք ներկայացուցիչներ կալանավորվել էին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքի հիման վրա։
15 մեղադրյալներից 10-ը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության» և «Թուրքիայի խորհրդարանը և կառավարությունը լուծարելու փորձի», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» մեջ, իսկ 5-ը արդարացվել են։
10 մեղադրյալներից Հաքան Թաշդելենը, Ահմեթ Մեթին Սեքիզքարդեշը, Ֆարուք Աքքանը դատապարտվել են 9 տարվա ազատարկման։ Մեղադրյալներ Օսման Նուրի Արսլանը, Ահմեթ Իրեմը, Յուքսել Դուրգութը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման։ Մնացած անդամները դատապարտվել են մինչև 3 տարվա ազատազրկման։