կարևոր
3193 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 09:14
Քաղաքական

Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»

Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը որոշել են չներել Փարսյանին Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը եւ առաջնորդ Բագրատ սրբազանին հավուր պատշաճի ընդունելություն ցուցաբերելու համար։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներին հանձնարարական է իջել ստուգել Փարսյանի գործունեությունը եւ անողոք լինել ամենաչնչին խախտումների դեպքում անգամ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սրբազանն ու իր աջակիցներն այցելեցին Սյունիք, մենք գրեցինք, որ Փարսյանը ջերմ ընդունելության է արժանացրել ընդդիմադիրներին, ի տարբերություն Առուշ Առուշանյանի եւ Մանվել Փարամազյանի։ Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա նախընտրական գործընթացներին ընդառաջ որոշել է բոլորին հպատակեցնել, թույլ չտալ թպրտան: