Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր մամուլի հետապնդումներն ու լրագրողների որսը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր կալանավորվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Այսպիսով` թերթի կալանավորված աշխատակիցների ու ղեկավարների թիվը հասավ 13-ի:
Ըստ Ermenihaber-ի՝ ընդդիմադիր լրագրողի դեմ քրգործ է հարուցվել՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի» և «զոհվածի հիշատակի անարգման» մեղադրանքով: Պատճառը Դենիզլիի գլխավոր հանրապետական դատախազի մահվան պատճառ դարձած վթարի մասին կայքում տեղ գտած լուրն է:
Դենիզլիի դատախազ Մուստաֆա Ալփերը Ֆեթհուլլահ Գյուլենի գործով առաջին մեղադրական եզրակացություն կազմողն է, ով մայիսի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել:
Մեղադրանքը հիմնականում հիմնված է վթարի վերաբերյալ «Cumhuriyet»-ի թվիթերյան էջում հրապարակված լուրի վերնագրում տեղ գտած մի կոպիտ ձևակերպման վրա, որը սակայն, ընդամենը վայրկյաններ անց ուղղվել է: Իր ինքնապաշտպանական խոսքում Գյուվենը նշել է, որ վերնագրի ձևակերպումը անփութության և լուրի հապշտապ հրապարակման հետևանք է, իսկ բուն տեքստում բռնություն խրախուսող կամ դատախազի հիշատակը անարգող որևէ արտահայտություն իրականում տեղ չի գտել: