կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 15:05
Հասարակություն

«Երբ կարոտում եմ իմ Շահումյանը, պայքարը, հորս՝ կարդում եմ Ռուբեն Հովսեփյանի այս տողերը»

«Երբ կարոտում եմ իմ Շահումյանը, պայքարը, հորս՝ կարդում եմ Ռուբեն Հովսեփյանի այս տողերը»

Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Երբ կարոտում եմ իմ Շահումյանը, պայքարը, հորս՝ հաճախ կարդում եմ Ռուբեն Հովսեփյանի այս հրաշալի տողերը։ ԱՍՏՎԱԾ հոգիդ Լուսավորի։

ԵՐԻՑՄԱՆԿԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Ես հիմա չեմ կարող պատմել այնպես հրաշալի, ինչպես Շահենն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ հայտնվել էր հայդուկների նահանջի ձյունոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:
Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձյան տեսքով շրջապատված այդ եկեղեցին, որի չորսբոլորը, գավիթը մաքուր և չոր էր, սակայն, ինչպես մաքուր և չոր է լինում գետինը գարնանը, ձնհալից հետո: Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել` օգնելու տառապյալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձյան բարուրից դուրս պրծած կարմիր ողկույզները: Եվ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասվեց Շահենը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան:

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ»: