Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեդիամաքս»-ի հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Մինասյանը բացահայտում է հավաքականից իր հեռանալու պատճառը, խոսում իր ձեռքբերումների ու կարոտի, ինչպես նաեւ պատմում կարիերայի հնարավոր շարունակության մասին:
- Ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է թողնել գլխավոր մարզչի պաշտոնը:
- Թիմ փոխելը նորմալ գործընթաց է մարզչի կյանքում, ամեն մարզիչ էլ ցանկանում է կատարելագործվել ու ավելի զարգանալ: Ինձ բախտ վիճակվեց երիտասարդ տարիքում գլխավորել մեր ազգային հավաքականը, որտեղ թե' մարզումների եւ թե' խաղի ժամանակ բոլորովին այլ զգացողություն եմ ունեցել: Սակայն հավաքականի մարզիչը պրակտիկ աշխատանք շատ քիչ է ունենում, իսկ ինձ պետք է ամենօրյա աշխատանք, որը կարող է լինել միայն ակումբում:
Մի բան էլ խոստովանեմ: Չեխիայի հետ առաջին խաղից հետո ես հրաժարական տվեցի այն պարզ պատճառով, որ զգացի, որ իմ եւ խաղացողների միջեւ եղած կապը մի տեսակ խախտվել է: Իրար, կարծես, չէինք հասկանում, չէինք լսում: Բայց հետո, փառք Աստծո, ամեն ինչ կրկին տեղն ընկավ, ու տղաների լուման շատ մեծ էր դրա մեջ: Նրանք հասկացան, թե իրենցից ինչ է պահանջվում:
- Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը, արդյո՞ք կասկածի կամ տարակուսանքի պահեր չեղան:
- Ոչ մի վայրկյան չեմ կասկածել կամ տարակուսել: Այդ մասին որոշել էի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից դեռ մի քանի խաղ առաջ: Ու անկախ նրանից, թե ինչպես կավարտեինք այն, ես պետք է հեռանայի: Նույնիսկ եթե արդյունքն անհամեմատ լավը լիներ, ես, միեւնույն է, չէի մնա այս պաշտոնում:
- Որեւէ մեկի հետ խորհրդակցե՞լ եք այդ որոշումը կայացնելիս:
- Կան մարդիկ, որոնց հետ ես շատ մտերիմ եմ ու վստահում եմ: Նրանց հետ խոսել եմ այդ մասին, բայց ես ինքս եմ կայացրել վերջնական որոշումը:
- Հավաքականի անդամները Ձեզ նամակ են ուղղել` խնդրելով վերանայել որոշումը: Այդ քայլը անակնկա՞լ էր Ձեզ համար:
- Այդ ամենի համար ես շատ շնորհակալ եմ տղաներից: Այն չորս տարիները, որոնք մենք իրար հետ ենք աշխատել, իզուր չեն անցել: Իսկապես, ես շատ շոյված եմ: Ճիշտ է, Իտալիայի խաղից անմիջապես հետո ես շնորհակալություն էի հայտնել նրանց, բայց հեռանալու մասին կոնկրետ ոչինչ չէի ասել:
- Չե՞ք կարոտելու այդ ամենը:
- Անպայման: Մենք շատ մտերիմ ենք եղել, ու կարծես ընտանիքից եմ հեռանում: Մեր հավաքականը մարդկային ջերմ հարաբերությունների վրա էր հիմնված: Եթե անկեղծ, ապա ես արդեն կարոտում եմ:
- Ո՞ւմ կցանկանայիք տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանյան մարզիչների շարքում թեկնածու տեսնո՞ւմ եք:
- Այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Ընտրությունը թողնենք ֆեդերացիային: Որքան տեղյակ եմ, ընտրությունը իտալացի կամ իսպանացի մասնագետների միջեւ է լինելու:
Շարունակությունը կարդացեք այստեղ: