|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվել է, թե համամի՞տ է այն տեսակետին, որ նա Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: «Դե, եթե կա այդպիսի կարծիք, ես չեմ կարող ժխտել: Ես այդ հարցը չեմ քննարկում: Եթե հայտարարվել է, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, հավանաբար, այդպես է»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:
Մեր դիտարկմանը, որ ուշագրավն այն է, որ նման հայտարարություն արել են որոշ ՀՀԿ-ականներ, նախկին քաղաքապետը ծիծաղելով հայտարարեց. «ՀՀԿ-ականները երբեք չեն սխալվում: Եթե կա ՀՀԿ-ականների գնահատականը, ուրեմն այդպես է»:
Նախկին քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ`չի՞ կարոտում քաղաքապետ եղած տարիները: «Իհարկե, կարոտում եմ, ո՞նց կարող եմ չկարոտել: Քաղաքապետի պաշտոնն ինձ համար ամենակարեւոր եւ պատասխանատու պաշտոնն է եղել»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, թե ավելի՞ կարեւոր պաշտոն էր, քան ներկայիս պաշտոնը, Զահարյանը արձագանքեց` իհարկե: