Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-31 21:46
Հասարակություն

Այսօր իմ տան վրա հարձակում է եղել ՔՊ ներկայացուցիչների կողմից․ Նաիրի Հոխիկյան

Այսօր իմ տան վրա հարձակում է եղել ՔՊ ներկայացուցիչների կողմից․ Նաիրի Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։

Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։

Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։

Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին' որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հարձակում է եղել Նաիրիի Հոխիկյանի վրա՝ իր տան դիմաց։