|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի ԵԱՏՄ-ԵՄ հարցում ընտրություն կատարելիս, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հայերը պետք է շատ լավ մտածեն՝ ինչ են ստանալու և ինչ են կորցնելու։ Կարևոր է, որ չկրկնեն Ուկրաինայի ճանապարհը»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Հայաստանը պետք է առաջնորդվի ազգային շահերով և սթափ գնահատի հնարավոր բոլոր հետևանքները՝ արտաքին քաղաքական կարևոր որոշումներ ընդունելիս։
Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը նշել է, որ հարգում է հայ ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու երկրի ապագան և զարգացման ուղին։