Միասին կարող ենք
կարևոր
856 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-31 15:19
Հասարակություն

Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում

Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում

Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներն է ներկայացրել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը: Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:

Հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն: