Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին հանդիպեց «Հուավեյ Արմենիա» չինական ընկերության տնօրեն Լի Բոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ծանոթ է «Հուավեյ» ընկերության գործունեությանը և ուրախ է հանդիպելու Եվրոպայում բարձր դիրք գրավող այս ընկերության ներկայացուցչին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Լի Բոն նախարարին ներկայացրեց Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, նաև այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Անդրադառնալով մինչ այժմ ծավալած աշխատանքներին՝ նա ընդգծեց, որ ներկայում դրանք սահմանափակվում են միայն կապի ոլորտում, սակայն կան որոշակի հեռանկարներ նաև այլ ուղղություններով գործակցության համար։
Վ. Մարտիրոսյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման տեսանկյունից կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում ցանկություն կա համագործակցելու «Հուավեյի» հետ:
Նախարարն առաջարկեց մշակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և քննարկել դրանց իրականացման հնարավոր շրջանակները:
Նշենք, որ «Հուավեյ» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում աշխարհում առաջատարներից է։ Այն մասնագիտացած է սարքավորումների արտադրության, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցական համակարգերի և ՏՏ ոլորտի մի շարք այլ ճյուղերում: