Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի իշխանություններն անվանացանկ են կազմել՝ ներառելով այն անունները, որոնք չի կարելի տալ նորածիններին:
Արգելքի տակ են հայտնվել հիմնականում մահմեդական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղուրան, Սադդամ, Մեքքա, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով բրիտանական «The Guardian»-ին:
Այդպիսի անուններով նորածինները կզրկվեն պետական առողջապահական և կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, նման միջոցները դավանանքի և արտահայտման ազատության իրավունքի «աղաղակող խախտում են»:
Ավելի վաղ այդ շրջանի իշխանությունները պայքար էին սկսել կրոնական ծայրահեղականության դեմ՝ արգելելով, մասնավորապես, հիջաբ կրել կանանց, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուքներ»: Սինցզյանում է ապրում երկրի մոտ 23-միլիոնանոց մահմեդական համայնքի մոտ կեսը: