Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի վրա և չեն վնասի Անկարային. հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերական վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, որի նկատմամբ, գլխավորապես, կիրառվել են պատժամիջոցները։
«Պատժամիջոցները չեն ազդում որևէ բանի վրա, բացառությամբ այն մարդկանց և գերատեսչությունների, որոնց դեմ ընդունվել են: Դրանք չեն ազդում նաև ավելի վաղ կնքված համաձայնագրերի վրա: Մենք չենք կարծում, որ պատժամիջոցները վնաս կհասցնեն կամ կթուլացնեն մեր զինված ուժերը և անվտանգության ուժերը», - ասել է Դեմիրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ պատժամիջոցների կիրառումից հետո Թուրքիան «կրկնակի ջանք կգործադրի իր պաշտպանական արդյունաբերությունն ուժեղացնող նախագծերն իրականացնելու վրա»: