Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի՝ Չինաստանի հետ մերձենալու փորձերը՝ ԱՄՆ պատժամիջոցները մեղմելու նպատակով, որոնք կսահմանվեն Ուկրաինա ներխուժելու դեպքում, չեն օգնի Մոսկվային։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Դիվանագետը վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։
Ըստ Փրայսի՝ Ուկրաինա ներխուժումը կազդի ոչ միայն Եվրոպայի, այլև տարածաշրջանից հեռու գտնվող երկրների վրա, ներառյալ՝ Չինաստանի։
Պետդեպարտամենտի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բազմաթիվ լծակներին, որոնք ԱՄՆ-ը կարող է կիրառել Ռուսաստանի՝ բիզնես անող օտարերկրյա ընկերությունների դեմ՝ պատժամիջոցները մեղմելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել էր, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում համաշխարհային անվտանգության և տնտեսական ռիսկերը «վիթխարի» կլինեն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն իր հերթին հորդորել է Պեկինին՝ կանխել հնարավոր «ուկրաինական օպերացիան»՝ օգտագործելով Մոսկվայի վրա ազդեցությունը։