կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 15:46
Հասարակություն

Սարգսյանն ու Ալիևը խաղաղության ճանապարհով գնալու` իրենց հանձնառությունն են հաստատել. Ուորլիք

Սարգսյանն ու Ալիևը խաղաղության ճանապարհով գնալու` իրենց հանձնառությունն են հաստատել.  Ուորլիք

Տեղեկացրել ենք, որ Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա Երեւանում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Հարցին, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից արդեն անցել է մի քանի ամիս, և այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ինչո՞ւ կյանքի չեն կոչվում, բացի այդ`հակամարտության մեջ ներգրավված կողմերից կոնկրետ ո՞րը չի ընդունում Հելսինկյան երեք սկզբունքները` ամբողջական փաթեթով, Ուորլիքը պատասխանեց. «Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում քննարկումներ են եղել բանակցություններում առաջ ընթանալու մասին: Նախագահները վերահաստատեցին հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու` իրենց հանձնառությունը: Իհարկե, կան անհամաձայնություններ, որոնց մասին պետք է խոսել և որոնց վրա պետք է աշխատել, դա ցանկացած բանակցության մաս է: Փաստն այն է, որ Սարգսյանը և Ալիևը խաղաղության ճանապարհով գնալու` իրենց հանձնառությունն են հաստատել, ինչն, ի վերջո, կօգնի հասնել համաձայնության, որը կարող է երաշխավորել երկարատև կարգավորում: Մենք այստեղ ենք՝ Երևանում, նախագահի հետ քննարկելու այդ գաղափարներից մի քանիսը»:

Համանախագահն անդրադարձավ նաև Հելսինկյան սկզվունքներին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հելսինկյան սկզբունքներն ընդունել են բոլոր կողմերը: Դա ներառում է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները: Ապագա ցանկացած համաձայնության հիմքում կլինեն Հելսինկյան սկզբունքները և Հելսինկյան եզրափակիչ ակտը»,- եզրափակեց Ուորլիքը: