Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փարիզեցի Ֆրեդերիկ Դեզնարը դատի է տվել Interparfums` օծանելիք արտադրող ընկերությանը ձանձրալի աշխատանքի պատճառով: 44-ամյա ֆրանսիացին մտադիր է դատական կարգով ընկերությունից 360 հազար եվրոյի փոխհատուցում ստանալ. տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Դեզները ընկերության մենեջերներից է եղել: Նա պնդում է, որ 2010-2014 թվականների ընթացքում ղեկավարությունը թույլ չի տվել իրենց կատարել իր իրական պարտականությունները` դրա փոխարեն պահանջելով կատարել ձանձրալի աշխատանք: Իր կյանքի այդ հատվածը Դեզները համարում է մղձավանջային, «դժոխային»: Նա համոզված է, որ այդ աշխատանքի պատճառով է ձեռք բերել մի շարք հիվանդությոններ` խոց, քնի խանգարում, դեպրեսիա:
Դեզներին 2014-ին հեռացրել են աշխատանքից, քանի որ նա 7 ամիս հիվանդ է եղել: Նրա փաստաբանը համոզված է, որ Դեզների ղեկավարությունը դիտմամբ է նրան ստիպել կատարել ձանձրալի աշխատանք, որպեսզի պատճառ ունենա առանց փոխհատուցման հեռացնել նրան աշխատանքից: Իսկ ընկերության փաստաբանը նշել է, որ Դեզներն աշխատելիս, ընդհակառակը, դժգոհում էր, որ ահավոր ծանրաբեռնված է: