Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպե՞ս է վարչապետը վերաբերվում Սերժ Սարգսյանին: Հարցրեց նաև` Սամվել Ալեքսանյանի բիզնեսը օրինակա՞ն է, թե՞ ոչ, Միհրան Պողոսյանի` բանան ներկրելու մենաշնորհը օրինակա՞ն է, թե՞ ոչ: Պատգամավորը նշեց, թե շատերը Կարեն Կարապետյանին լավ կառավարիչ են համարում, արդյո՞ք դրա մասին է վկայում այն փաստը, որ երբ Կարեն կարապետյանը ղեկավարում էր «Գազպրոմ-Արմենիա»-ն, այն ունեցել է հսկայական գերնորմատիվային կորուստներ:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին վերաբերվում եմ շատ հարգանքով: Թե կառավարության անդամներն ինձ ինչպե՞ս են վերաբերվում, դա պետք է հարցնեք կառավարության անդամներին: Ինձ վարչապետ աշխատելու հրավերն արել է Սերժ Սարգսյանը: Ո՞նց ենք պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի ու այլոց դեմ, շատ պարզ: Խաղի կանոնները փոխվելու են բոլորի համար: Լինելու է բաց դաշտ, ով այդ դաշտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա»:
Ինչ վերաբերում է «Գազպրոմ-Արմենիա»-ում պաշտոնավարելուն, Կարեն Կարապետյանը նշեց, որ հպարտ է, որ աշխատել է այդտեղ, համարում է այն ամենակայացած ընկերություններից մեկը, որը Հայաստանում 1 միլիարդի չափով ներդրում է կատարել: Ապա պարզաբանեց այն խնդիրը, որի արդյունքում ընկերությունը գերնորմատիվային կորուստ է ունեցել: