կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 15:11
Հասարակություն

Հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի որոշմանը. Շարմազանով

Հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի որոշմանը. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարգանքով է վերաբերվում Կարեն Կարապետյանի որոշմանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Կարապետյանի` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուն, ասաց. «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե` ոչ: Ինչ վերաբերում է, թե ով կլինի այդ պաշտոնում, ՀՀԿ խորհրդի նիստ կլինի, և կընտրվի տեղակալ»։

Շարմազանովը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ Կարապետյանի գնալը փախուստ է: «Եթե Կարապետյանը կարծում է, որ քաղաքական պրոցեսում ակտիվ ներգրավված չէ, ապա նորմալ է, որ նա արդար չի համարում այդ պաշտոնում մնալը»,- ասաց նա։

 Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Կարապետյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել և հավանական է, որ մոտ ապագայում կլքի ՀՀԿ շարքերը,  Շարմազանովը նշեց. «Ես նման քննարկում չեմ ունեցել պարոն Կարապետյանի հետ, բայց դա ցանկացածի իրավունքն է՝ մնալ, թե գնալ: Կուսակցությունից դուրս գալու մասին այդ պահին խոսք չի եղել»:

Դիտարկմանը`  նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց Կարեն Կարապետյանն էր ՀՀԿ-ի դեմքը, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց գնաց, «Քաղաքացիական պայմանագիր» ստեղծեց, ի՞նչ կա դրա մեջ: Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»։