| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նախ նշեց, որ այդ ծրագիրը ներկայացնում է իր թիմի տեսլականը, որ դրա մշակման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու առարկայական քննարկումներ են եղել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող մի շարք քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա տնտեսագետների, փորձագետների, բիզնես աշխարհի ներկայացուցիչների, երկրի ապագայի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց հետ: Կարապետյանի խոսքով` մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:
«Կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է` սահմանված ժամկետներով: Կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել գերագույն արժեքներ` ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` Հայաստանը թևակոխել է տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր երկրի տնտեսական գործընկերների մոտ` սահմանափակելով ընդհանուր թրենդների հաշվին տնտեսական աճի հնարավորությունները: