Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր ծրագրի որակն իրատեսական լինելն է. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` խոսելով կառավարության նոր ծրագրի մասին, և հավելեց, որ, այդ առումով, ծրագիրը որակ ունի:
Նրա խոսքով՝ այն այնպես է կազմված, որ և’ կարճաժամկետ խնդիրներին լուծում տա, և’ հիմք դրվի հետագայում երկարաժամկետ խնդիրների լուծման համար: Ծրագրի որակներից մեկն էլ, ըստ պատգամավորի, այն է, որ փորձ է կատարվել այն դարձնել շարունակական` անկախ կառավարության անձերից:
Ալեքսանյանը շեշտեց, որ ծրագիրը նաև արտահայտում է տնտեսության վիճակը, և ամենակարևորը` հասարակության մեջ հույս, հավատ կա ծրագրի նկատմամբ:
«Չի կարող որևէ ծրագիր կամ իշխանություն հաջողություն ունենալ, եթե հասարակությունը հույս չունի և չի հավատում»,- հավելեց պատգամավորը:
Լրագրողների հետ հանդիպման էր եկել նաև ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Անդրադառնալով ծրագրի բացասական կողմերին՝ նա նշեց, որ տնտեսական վիճակը վատ է և ծրագրի մոտեցումները, առաջարկած լուծումները բավարար չեն իրավիճակը լավացնելու համար: Ըստ Ասատրյանի` վիճակը պահանջում է լուրջ ուսումնասիրություն: ինչ վերաբերում է մենաշնորհը, դա, ըստ նրա, չարիք է, և իշխանությունը մշտապես պիտի պայքարի մենաշնորհների դեմ: «Ամենամեծ անհանգստությունս այն է, որ առայժմ հրապարակում միայն վարչապետն է»,- հավելեց Բագրատ Ասատրյանը: