|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արմեն Աշոտյանի` կալանավայրից վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:
Այն, որ Արմենն այսօր կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում:
Այն հանգամանքը, որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ, պատկերն արդեն ամբողջական է դառնում:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա: