Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացրեց որոշում` բավարարել «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Կարեն Կարապետյանը հարցի մասին զեկուցող` տնտեսական զարգացման և նեդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին հիշեցրեց նախկինում տված իր հանձնարարականներից մեկի մասին: Նա հիշեցրեց, որ նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե հարկային արտոնություններ ստացած ընկերությունները որքանով են կատարում իրենց պարտավորությունները: «Մի հատ ամփոփեք` ինչպես են կատարում իրենց պարտավորությունները, ինչ հսկողական մեխանիզմներ ունեք: Կա՞ աշխատանք այդ ոլորտում»,- հարցրեց վարչապետը:
Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականից հետո աշխատում են ՊԵԿ-ի և ֆիննախի հետ: «Մենք ունենք որոշման նախագծեր, որ նեկայացրել ենք ՊԵԿ և ֆինանսների նախարարություն: Այժմ գտնվում է քննարկման փուլում, և երբ քննարկումները ավատվեն, լրամշակված տարբերակը կներկայացնենք Ձեզ»,- ասաց նա:
Վարչապետը հարցրեց, թե վերահսկողական մեխանիզմներ սահմանելու համար անհրաժե՞շտ է կառավարության առանձին որոշում: Տարասյանը պատասխանեց, որ իրենք հարցի լուծման երկու տարբերակ են առաջարկել` կա'մ վերահսկողական լիազորությունները մեկ գերատեսչության ձեռքում կենտրոնացնել, կա'մ հայտերը ներկայացնել կառավարության միջոցով: Վարչապետը հակադարձեց, թե ամեն ինչի համար կառավարության որոշումներ պետք չեն:
Հարցին արձագանքեց նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Ուզում եմ տեղեկացնել, որ նմանատիպ ազատումները օրենքով են ամրագրված և ԵՏՄ-ի համաձայնագրերի շրջանակով: Այսինքն` օրենքով պետք է այդ փոփոխությունը լինի, ոչ թե` կառավարության որոշումով»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ խոսքն այն մասին է, թե ինչպես են հսկելու այն ընկերությւոններին, որոնց ազատում են մաքսատուրքերից: «Պարտավորվո՞ւմ է ստեղծել այնքան աշխատատեղ, որքան նախատեսել է, թե՞ ոչ: Հետաձգված հարկը վճարո՞ւմ է, թե՞ ոչ»,- հակադարձեց նա:
Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ հարկային արտոնություն ստանալուց հետո ընկերությունը նամակով տեղեկացնում է իր կատարած աշխատանքի մասին: