կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 01:30
Սպորտ

Ջասթին Բիբերը հանդիպման լավագույն խաղացողն էր

Ջասթին Բիբերը հանդիպման լավագույն խաղացողն էր

Աստղային week end-ի շրջանակներում փետրվարի 18-ին շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ հանդիպում կայացավ.  «Արևելքի» թիմը 59:49 հաշվով առավելության հասավ «Արևմուտքի» թիմի նկատմամբ։


Հանդիպման լավագույն խաղացող (MVP) ճանաչվեց 16-ամյա էստրադային երգիչ Ջասթին Բիբերը, ով հանդես էր գալիս «Արևմուտքի» թիմում։ Նա վաստակել էր 8 միավոր, կատարել 4 փոխանցում և 2 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին։

 

«Չիկագո Բուլզի» նախկին հանրահայտ խաղացող Սկոտի Պիպենը իր հաշվին գրանցեց 17 միավոր։

 

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին մեծ թվով հանրահայտ աստղեր՝ Զակ Լեւի, Թրեյ Սոնգս, Ռոմեո Միլեր, Ռոբ Քարդաշյան, Սվին Քեշ, Նիկ Կենոն, Ջեյսոն Սուդեյկիս, Քոմոն, Մայքլ Ռապոպորտ և այլք։