|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ես վանաձորցի 15 հազար ընտրողների ներողամտությունն եմ հայցում: Ես նրանց ուզում եմ հույս ներշնչել, որ նրանց տված քվեն օդում չի մնա, չի փոշիանա, ում ուզել են տեսնել քաղաքի ղեկավարի պաշտանում, կարծում եմ` տեսան»:
Հարցին, թե ովքե՞ր էին երեք ընդդիմադիր ուժերը ներկայացնող ավագանու անդամները, ովքեր խախտեցին պայմանավորվածությունը ու քվեարկեցին ՀՀԿ-ի օգտին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց, որ ինքն իսկապես չգիտի, թե ովքեր են նրանք:
Ասլանյանը հերքեց խոսակցությունները, թե ճնշումներ են եղել նրանց վրա,` ասելով, որ մրցակից թիմը լուրեր էր տարածում նաև, թե ՀՀԿ-ն փող է բաժանել, այնինչ` որևէ փաստ այդպես էլ չկարողացան ներկայացնել: