|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք, որ Վանաձորում ավագանու կողմից քաղաքապետի ընտրության քվեարկությունը կեսից ուղեկցվեց թեժ վիճաբանությամբ: Կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին` մեկը մյուսին հիշեցնելով, թե ով որքան ձայն է հավաքել: Վիճաբանությունը շարունակվեց նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ու ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի միջև:
«Ստեղ քաղաքական կրկեսի դաշտ չի, գնացեք, զբաղվեք օրինաստեղծ գործունեությամբ: Ես օրենքի ջատագով եմ: Ինչո՞ւ եք բաց քվեարկություն անում»,- բղավեց Մամիկոն Ասլանյանը:
«Լավ ենք անում` բաց ենք քվեարկում: Ուզում եք քաղաքապետ աշխատե՞ք, գնացեք, աշխատեք»,- արձագանքեց Մարուքյանը:
«Ես ոնց ուզեմ, որտեղ ուզեմ` կաշխատեմ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Վիճաբանության ժամանակ թեկնածուները հիշեցին միմյանցից ունեցած դժգոհությունները: Ասլանյանը Մարուքյանին մեղադրեց իրենց թիմի վերաբերյալ սուտ լուրեր տարածելու մեջ, թե իբր ՀՀԿ-ն փող է բաժանել, այնինչ` իրենք անօդաչու նկարահանող սարքեր էին պտտեցնում քաղաքի վրայով, որ կարողանան կաշառք բաժանելու փաստեր գրանցել:
Մարուքյանը պնդեց. «Սաղ քաղաքը խոսում ա, որ ՀՀԿ-ն փող ա բաժանել»: Դիմելով Մամիկոն Ասլանյանին` նա ասաց. «Որպես ընդդիմադիր ֆրակցիա` մեկ-մեկ ճիշտ բաներ եք ասում, բայց, որպես ընդդիմադիր, անտանելի եք դառնում»: Ասլանյանն էլ արձագանքեց. «Ձեր հիստերիան չի վկայում այն մասին, որ մենք ընդդիմադիր ֆրակցիա ենք»:
Որոշվեց շարունակել քվեարկությունը: