|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետը հետաձգվում է մեկ ամսով:
Ըստ այդմ, տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Հետաձգման պատճառը Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման միջոցառումներն են, որոնք նախատեսվում են իրականացնել 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը:
Որոշումն ընդունվեց: